Բացօթյա տարածքներում ծխելը կարգելվի. Հատուկ տեղեր կհատկացվեն![]() 25 հունվարի 2018 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Բացօթյա տարածքներում ծխելու համար հատուկ տեղեր կհատկացվեն: Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Համապատասխան տարածքների առանձնացման և կահավորման պահանջները կսահմանվեն քաղաքաշինության, բնապահպանության, տարածքային, առողջապահության բնագավառում պետական լիազոր մարմինների կողմից: Կարդացեք նաև՝ Ծխել չի կարելի թարգել. Ինչպիսին է ծխախոտի հայկական շուկան ու ով կշահի ծխելու սահմանափակումից: «Հայկական ժամանակի» տեղեկություններով, հանրային սննդի օբյեկտներում, հասարակական վայրերում, հյուրանոցներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի վայրերում և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով նախատեսվում է տուգանք 250.000 դրամի չափով: Նույն արարքը 3 ամսում կրկնելու դեպքում ՝ 500.000 դրամի չափով: Կարդացեք նաև՝Տուգանքներ և պարգևավճարներ. Ինչպես է աշխարհը պայքարում ծխելու դեմ: 2016-ին Հայաստան է ներմուծվել մոտ $40,5 մլն մաքսային արժեքի 3 մլրդ հատ սիգարետ, սիգար և սիգարիլա: Նույն տարում ՀՀ-ում արտադրվել է 137.255 մլրդ դրամի (տարեկան միջին փոխարժեքով՝ մոտ $286 մլն-ի) 23.7 մլրդ հատ սիգարետ: Մոտ 20.9 մլրդ հատ սիգարետ՝ $209 մլն-ի, արտահանվել է: Արտահանման գլխավոր ուղղությունն Իրաքն է: Նախատեսվում էր հասարակական վայրերում ծխելու արգելքի մասին օրենքը խորհրդարանի քննարկմանը ներկայացնել 2017-ի նոյեմբերին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |