Մոուրինյո. Հնարավոր է՝ կարող էի ավելի մեծ օգուտ ստանալ Մխիթարյանից![]() 26 հունվարի 2018 - 11:45 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանակմանն «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ: Մարզիչը նշել է, որ, հնարավոր է, կարող էր ավելի մեծ օգուտ քաղել Մխիթարյանի տաղանդից: «Կարո՞ղ էր արդյոք Մխիթարյանն ավելի լավ դրսևորել իրեն իմ թիմում: Կարո՞ղ էի արդյոք ես ավելի մեծ օգուտ քաղել նրա տաղանդից: Կարո՞ղ էր նա ավելին անել հարմարվելու համար: Հնարավոր է, բայց ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում»,-հայտարարել է Մոուրին յոն, գրում է DailyMail-ը: Ըստ նրա, Մխիթարյանը մտել է ՄՅՈւ պատմության մեջ, և բոլորն ուրախ են, որ հաջողվեց փոխանակում կատարել սկզբունքային հակառակորդների միջև: Մոուրինյոն հույս է հայտնել որ այդպիսի փոխանակումներ ավելի հաճախ կլինեն: «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» փայլուն գործարք կնքեցին: Եվ ես, և Վենգերը ցնցող ֆուտբոլիստների կորցրեցինք, իսկ ֆուտբոլիստները մի առաջատար ակումբից մեկ այլ առաջատար ակումբ տեղափոխվեցին: Բոլորի համար գերազանց գործարք ստացվեց»,-ասել է Մոուրինյոն: Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա: Ընթերցեք նաև.Անրի. Ես Մխիթարյանի մեծ երկրպագուն եմ եղել ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |