ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԶՐՈՒՅՑԻ ԹԵՄԱ ՈՒՆԵՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՆԴԱՄԸ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հաշտության հանձնախմբի անդամ, Երեւանի պետհամալսարանի դոցենտ Դավիթ Հովհաննիսյանը դրական է գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումները: Անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 57-րդ նստաշրջանի շրջանակներում նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Շյուքրու Սին Գյուրելի վերջին հանդիպմանը` Հովհաննիսյանը հայտարարել է «Արմինֆո» գործակալությանը, որ «նման հանդիպումները միշտ կարեւոր են»: Նրա խոսքերով, տարվա ընթացքում այդ նման չորրորդ հանդիպումն է, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանի ու Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները զրույցի թեմա ունեն: Բացի դրանից, գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնց շուրջ քննարկումները չեն ավարտվել, եւ դա նշանակում է, որ նոր հանդիպումների անհրաժեշտություն կա, ամփոփել է Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---