Ադրբեջանի սև ցուցակը կհամալրվի ևս մեկ եվրոպացի խորհրդարանականով![]() 29 հունվարի 2018 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը սև ցուցակում կներառի վերջերս Արցախ այցելած եվրախորհրդարանական Լարս Ադակտուսսոնին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիևը: Ըստ Հաջիևի, Եվրախորհրդարանի պատգամավորի այցն Արցախ կազմակերպել էր «Բրյուսելում գործող հայկական լոբբին», գրում է Haqqin.az-ը: «Վերոնշյալ պատգամավորի անունը կընդգրկվի անցանկալի անձանց ցուցակում», -ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը: Հունվարի 26-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է նախօրեին Ստեփանակերտ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, խորհրդարանական մակարդակով համագործակցության, Արցախում դատական համակարգի անկախության և օրենքի գերակայության թեմաներով: Հանդիպման ընթացքում արցախցի խորհրդարանականները հյուրերի հետ մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումների, անվտանգության, արցախյան ազատագրական պայքարի 30-ամյա հոբելյանի, Արցախում տեղական ինքնակառավարման և ներքաղաքական այլ հարցերի շուրջ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |