Մխիթարյանը հունվարի լավագույն տրանսֆերների խորհրդանշական հավաքականում է![]() 31 հունվարի 2018 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է «Արսենալ», ընդգրկվել է հունվարի լավագույն ֆուտբոլային տրանսֆերների խորհրդանշական հավաքականում՝ ըստ Goal.com-ի: Լավագույն տրանսֆերների թվում է նաև չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որն «Արսենալից» ՄՅՈւ տեղափոխվեց: «ՄՅՈւ-ում Ժոզե Մոուրինյոյի կողմից անտեսված Մխիթարյանը Պրեմիեր լիգային մասնակցելու երկրորդ շանսն է ստացել՝ տեղափոխվելով «Արսենալ»,-գրում է պարբերականը: Խորհրդանշական հավաքականում են նաև Ժուլիո Սեզարը, Սոարես Էսպինդոլան, Վիրջիլ վան Դեյկը, Խավիեր Մասկերանոն, Երրի Մինան, Տեո Ուոլքոթը, Ռոսս Բարքլին, Ռաֆինյան, Ֆիլիպե Կոուտինյոն և Դենիել Սթարիջը: Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |