Օբամեյանգն ու Մխիթարյանը կրկին միասին կխաղան![]() 31 հունվարի 2018 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»: Այս մասին հայտնում է «զինագործների» պաշտոնական կայքը: Նշվում է, որ ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, իսկ տրանսֆերը ռեկորդային գումար է արժեցել: Գաբոնացի ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայում» խաղացել է 2013 թվականի հուլիսից: Նույն թվականին ակումբ է տեղափոխվել նաև վերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա Օբամեյանգի հետ «Բորուսիայում» խաղացել է երեք տարի՝ մինչև 2016 թվականը, որից հետո տեղափոխվել է ՄՅՈւ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» €63 մլն-ի դիմաց համաձայնության է եկել «Բորուսիայի» հետ` Օբամեյանգի տրանսֆերի շուրջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |