Մեկ տողով՝ մեկ տեղում․ Հունվարի ամենազավեշտալի ու ծիծաղելի լուրերը![]() 31 հունվարի 2018 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի ընթացքում մեզ հաճախ հանդիպում են ծիծաղելի, զավեշտալի, ահասարսուռ և աբսուրդային լուրեր, հայտարարություններ կամ պարզապես վերնագրեր, որոնք, սակայն, միշտ չէ, որ տեղ են գտնում մեր լրահոսում։ PanARMENIAN.Net -ը մեկ տողով ներկայացնում է 2018-ի հունվարի ընթացքում խմբագրության աչքից չվրիպած բոլոր նմանատիպ իրադարձությունները։ Վարչապետն առաջին աշխատանքային օրով գնաց արձակուրդ: Հայ կանայք տղամարդկանցից հաճախ են Pornhub մտնում: Քաղաքապետարանն ապամոնտաժել է տարազ հագած կովերի պաստառը: Գալուստ Սահակյանը կարոտում է ԽՍՀՄ-ի տարիների իր աշխատավարձը: ՀՀ-ն պարտվեց ՄԻԵԴ-ի դատում՝ ընդդեմ Դանիայում ՀՀ դեսպանի: «Հայ Դատը» վիրավորվեց ամերիկացի հումորիստի՝ Թրամփին ծաղրող կատակից: Վարչապետն առաջարկում է բենզինի փոխարեն գազով մեքենա քշել: Մոսկվայից «արտաքսել են» 200 հայ աղավնի: Եզդիները Գալուստ Սահակյանի ժամանակների ԱԺ-ն քրդամոլ են համարում: Նախագահը կողմ էր քաղաքականությամբ չզբաղված նախագահ ունենալուն: Երևանյան հյուրանոցում տղամարդը դանակահարել է եղբոր կնոջը: «Արսենալի» երկրպագուն պարգևատրվեց «Մխիթարյան» ազգանունը ճիշտ արտասանելու համար: ՀՀ-ն դարձավ Միջազգային ծովային կազմակերպության անդամ: Ըստ ԿԲ նախագահի՝ կարագը թանկացավ, քանի որ պարզվեց, որ ձեթից օգտակար է: Իրանցիները Երևանից Լոնդոն մանղալով ափիոն էին փորձում տանել: Ծխելու արգելքի դեմ բողոքի երթ կկայանա: Վարչապետի աշխատավարձը կբարձրացվի 66.140 դրամով: ՀՀ ապագա նախագահ կդառնա «Տետրիսի» համահիմնադիրը: Փաշինյանին Հռոմում փորձում էին ձերբակալել՝ 2008-ի հետախուզման պատճառով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |