Շարմազանով. ԼՂ խնդրին կրոնական երանգ տալու Բաքվի ջանքերն ապարդյուն են![]() 2 փետրվարի 2018 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի կոչը մահմեդականներին՝ միավորվել Արցախի հարցի լուծման համար, ոչ այլ ինչ է, քան՝ Արցախի խնդրին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելի փորձ: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա շեշտել է, որ Արցախյան հիմնահարցին կրոնական երանգ տալու Ադրբեջանի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարության բոլոր ջանքերը դատապարտված են անհաջողության՝ նշելով, որ Իրանի ու այլ երկրների հավասարակշռված մոտեցումը խոսում է այդ կարևորագույն փաստի մասին, հայտնում է Aysor.am-ը: «Սա ձախողված փորձ է, որովհետև Արցախյան հիմնահարցը կրոնական երանգ չունի, Արցախյան հիմնահարցում կրոնական երանգ փնտրելն անբարոյականություն է: Դրա վառ ապացույցն Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշռված դիրոքորոոշումն է Արցախյան հիմնահարցում», - ասել է նա: Նա հավելել է, որ Արցախի ժողովրդի պայքարը բացառապես մարդու իրավունքների պաշտպանության պայքար է: «Դա պայքար է ազատության, անկախության, որը ուշ թե շուտ պսակվելու է հաջողությամբ: Արցախի երկնակամարում պետք է ծածանվի եռագույնը, ուզեն Ադրբեջանում, թե չուզեն, դա է ցույց տալիս պատմությունը»,-ասել ՀՀԿ խոսնակը: Ստամբուլում տեղի ունեցած «Երուսաղեմ. Աստծո լույսով լուսավորված քաղաք» միջազգային համաժողովում Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել արցախյան հիմնախնդրի լուծման համար: «Մենք կոչ ենք անում ամբողջ մահմեդական աշխարհին միավորվել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ», - ասել էր Փաշազադեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |