Եղեգնաձորում գինու միջնադարյան հնձան են գտել![]() 2 փետրվարի 2018 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի հարակից տարածքում, շինարարական աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է գինու միջնադարյան հնձան: Այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան օգտատեր Արգիշտի Միքայելյանը: Նրա խոսքով, պեղումներն իրականացրել է հնագետ, Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը: «Սա վկայում է այն մասին, որ Վայոց ձորի մարզը դեռևս հնուց ունեցել է գինեգործության հարուստ մշակույթ, որը պահպանվում և զարգանում է մինչև օրս»,- գրել է օգտատերը: 2010 թվականին Վայոց ձորի մարզում «Արենի 1» քարանձավային համալիրի հետազոտության ժամանակ գինեգործության հին վկայություններ են հայտնաբերել, որոնք ավելի քան 6000 տարվա պատմություն ունեն: Առաջին անգամ այս քարանձավում գինեգործության հետքեր էին գտնվել դեռ 2008-ին: Արենի քարանձավում գտնված մի քանի կերամիկական խեցամանների վրա հայտնաբերված նյութերի քիմիական անալիզը թույլ տվեց ապացուցել, որ քարանձավի բնակիչներն իսկապես զբաղվել են գինեգործությամբ մոտավորապես մ.թ.ա. 4000 թվականին: Photos from Argishti Mikayelyan's FB page Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |