Քանի օտարազգի ՀՀ-ում բնակվելու իրավունք ունի. Իրանցիներն առաջինն են

Քանի օտարազգի ՀՀ-ում բնակվելու իրավունք ունի. Իրանցիներն առաջինն են

PanARMENIAN.Net - Հայաստանում 2017 թվականին կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 6042, որից 1396-ը ԱՊՀ երկրներից, 412-ը՝ ԵՄ երկրներից: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում կացության կարգավիճակ ստացածների թվով առաջին տեղումԻրանի քաղաքացիներն են՝ 1138:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում կացության իրավունք է տրվել նաև Հնդկաստանի 938 քաղաքացու, ՌԴ-ի՝ 915, Սիրիայի՝ 402, ԱՄՆ-ի ՝322 քաղաքացու:

2017-ին Հայաստանից ապաստան հայցած քաղաքացիների թվով առաջին տեղում Իրաքն է՝ 33 հոգի, երկրորդում՝ Սիրիան՝ 27: Այս երկրներին հաջորդում են Եմենը, Իրանը, Թուրքիան:

ՀՀ-ում ապաստան ստանալու համար դիմել և մերժվել է հինգ ադրբեջանցի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---