ՀՀ-ն 2017-ին արտերկրից 2,2 անգամ ավելի շատ մարդասիրական օգնություն է ստացել

ՀՀ-ն 2017-ին արտերկրից 2,2 անգամ ավելի շատ մարդասիրական օգնություն է ստացել

PanARMENIAN.Net - 2017 թվականին Հայաստանը արտերկրից $101 մլն-ի կամ 7,5 տոննա մարդասիրական օգնություն է ստացել: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ-ին տրամադրված մարդասիրական օգնության արժեքն աճել է 121%-ով կամ 2,2 անգամ՝ 2016-ի 45,6 մլն-ի համեմատ:

Ամենաշատն օգնություն է եկել ԵՄ երկրներից՝ $15,3 մլն-ի, ԱՄՆ-ից՝ $9,4 մլն-ի, Շվեյցարիայից՝ $8,5 մլն-ի, և Չինաստանից՝ $5,6 մլն-ի:

Ռուսաստանի դաշնությունից Հայաստան է եկել ընդամենը $400-ի օգնություն:

Հաշվետու ժամանակահատվածում օգնության միայն 75%-ը կամ 4,7 տոննան կազմել է հանքահումքային արտադրանքը: Հայաստան են մատակարարվել հիմնականում նաև պլաստմասսա, կաուչուկ, ռետինե, մանածագործական, քարից, գիպսից, ցեմենտից իրեր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---