Նիդերլանդների ԱԳՆ-ն պաշտոնապես հետ է կանչել դեսպանին Թուրքիայից![]() 5 փետրվարի 2018 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների ԱԳՆ-ն պաշտոնապես հետ է կանչել դեսպանին Թուրքիայից, որին Անկարան թույլ չէր տալիս մուտք գործել երկիր 2017-ի մարտից, երբ վատթարացան երկու երկրների հարաբերությունները: Ըստ Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար Հալբա Զեյլսթրի, վերջին շրջանում Թուրքիայի հետ բանակցությունները հարաբերությունների կարգավորման շանս էին տալիս, սակայն երկրներն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ: «Կառավարությունը որոշել է պաշտոնապես հետ կանչել Նիդերլանդների դեսպանին Անկարայից, որը մուտք չուներ Թուրքիա 2017-ի մարտից »,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին: Ընդ որում, Նիդերլանդները մտադիր են պահպանել պատասխան արգելքը թուրք դիվանագետի հանդեպ, քանի դեռ Անկարան չի թույլատրում Նիդերլանդների դեսպանի մուտքը երկիր: 2017-ի մարտին Նիդերլանդների իշխանությունները թույլ չտվեցին, որ վայրէջք կատարի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռը, որը մտադիր էր մասնակցել թուրքական համայնքի հանրահավաքին Ռոտերդամում՝ Թուրքիայում սահմանադրական բարեփոխման վերաբերյալ հանրաքվեի շեմին: Նիդերլանդներից արտաքսվեց Թուրքիայի ընտանիքի գործերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան, որը փորձել էր միջոցառման հասնել ցամաքային տրանսպորտով: Ի պատասխան Չավուշօղլուն Նիդերլանդները «ֆաշիզմի մայրաքաղաք» անվանեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |