ՄՕԿ-ը կարող է հանել բռնցքամարտն Օլիմպիադա-2020-ի ծրագրից![]() 5 փետրվարի 2018 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, հետաքննություն է սկսել Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի՝ AIBA-ի դեմ: ՄՕԿ ղեկավարությունը մտահոգված է բռնցքամարտի մրցավարությամբ Օլիմպիական խաղերում: ՄՕԿ-ը մտածում է բռնցքամարտը Օլիմպիադա-2020-ի ծրագրից հանելու մասին: Օլիմպիական կոմիտեն մինչ օրս ուսումնասիրում է ռուս բռնցքամարտիկներ Եվգենի Տիշչենկոյի և Վլադիմիր Նիկիտինի մենամարտերի արդյունքները Ռիոյի Օլիմպիադայում:«Ժամանակին մենք ստացանք AIBA զեկույցները 3 մենամարտի մասին: Այնուամենայնիվ, մենք ավելի շատ տեղեկատվություն ենք խնդրել և դեռ հետաքրքրվում ենք այդ գործով, գրում էsports.ru-ն: ՄՕԿ գործկոմը սառեցնում է բոլոր շփումներն AIBA-ի հետ՝ բացառությամբ աշխատանքային հարցերի, որոնք անհրաժեշտ են ՄՕԿ որոշումները կատարելու համար», -ասել է ՄՕԿ ղեկավար Թոմաս Բախը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |