6 փետրվարի 2018 - 16:24 AMT
Թրամփն առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը հանձնակատարի պաշտոնի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայազգի Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Օտարերկրյա հայցերի լուծման հանձնաժողովի հանձնակատարի պաշտոնում: Այդ մասին ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

Պատրիկ Հովակիմյանն ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի դաշնային դատախազի օգնականն է Կալիֆորնիա նահանգում: Պաշտոնը ստանձնելու դեպքում նա կպաշտոնավարի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:

Օտարերկրյա հայցերի լուծման հանձնաժողովն անկախ մարմին է: