Էրդողան. Թուրքական ԶՈւ գործողությունը կշարունակվի Իդլիբում

Էրդողան. Թուրքական ԶՈւ գործողությունը կշարունակվի Իդլիբում

PanARMENIAN.Net - Թուրքիայի զինուժի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը Սիրիայի հյուսիսում՝ քրդաբնակ Աֆրինում, կշարունակվի Իդլիբում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում: Նրա ելույթը հեռարձակել է Haberturk հեռուստաալիքը:

«Աֆրինի գործողությունը կշարունակվի Իդլիբում»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, թե հարավում նրանք ոչ մի խնդիր չունեն քրդերի հետ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ոչ մի խնդիր չունենք հարավում քրդերի հետ: Մենք խնդիրներ ունենք ահաբեկչական կազմակերպությունների հետ և դրանք լավ են հայտնի՝ Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր, Ժողովրդավարական միություն, ՔԱԿ, ԻՊ»,-ասել է նա:

Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղն, անդրադառնալով երկրի զինուժի կողմից Սիրիայում քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը, հայտարարել էր, որ Թուրքիան թիրախավորելու է բոլոր նրանց, ովքեր կրում են Սիրիայի քրդերի զինվորական համազգեստը՝ նույնիսկ ամերիկացիներին:

Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ ԱՄՆ-ն աջակցում է տեղի քրդական ուժերին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Դեպքեր են եղել, որ ամերիկացի զինվորները իրենց համազգեստի վրա փակցրել են Սիրիայի քրդական ուժերի զինանշանը:

Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---