Վրաստանը մտադիր է 2030-ի ձմեռային Օլիմպիադան ընդունելու հայտ ներկայացնել![]() 7 փետրվարի 2018 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը մտադիր է 2030-ի ձմեռային Օլիմպիադան ընդունելու հայտ ներկայացնել՝ դա շատ կարևոր է երկրի համար: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Նա նշել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի ուղեգրով մարտին Վրաստան կժամանի ՄՕԿ պատվիրակությունը, որը կծանթանա իրավիճակին և երկրում ձմեռային Օլիմպիական խաղեր անցկացնելու հեռանկարին: «Մենք կներկայացնենք գործողությունների ծրագիրը, որը քայլ առ քայլ կիրագործվի: Կարծում եմ, մենք պետք է ստանձնենք այդ կարևոր և հավակնոտ ծրագրի կատարումը մինչև մոտավորապես 2030 թվականը»,-ասել է Կվիրիկաշվիլին՝ հավելելով, որ ծրագիրը միանգամայն իրատեսական է, գրում է «Գրուզիա Օնլայնը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |