Yandex.Տաքսին ու Uber-ն ավարտել են միավորումը. Ծառայությունը կգործի նաև ՀՀ-ում 8 փետրվարի 2018 - 12:24 AMT PanARMENIAN.Net - «Yandex.Տաքսին» և Uber-ը ավարտին են հասցրել իրենց ծառայությունները Ռուսաստանում և հարևան երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում միավորելու վերաբերյալ գործարքը: 2017-ին հայտարարվել էր ՌԴ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի և Ղազախստանի մոտ 130 քաղաքում ընկերությունների ծառայությունները միավորելու ծրագրի մասին: Uber-ը $225 մլն է ներդրել, իսկ Yandex-ը՝ $100 մլն նոր միավորված ընկերության համար: Դրա արժեքը գնահատվում է ավելի քան $3,8 մլրդ: Ավելի վաղ հայտնել էինք, որ միավորված ընկերությունը կգլխավորի Տիգրան Խուդավերդյանը: Միավորումից հետո պատվերների համար նախկինի պես հասանելի կլինեն 2 հավելվածները՝ «Yandex.Տաքսին» և Uber-ը: Վարորդները մեկ միասնական հարթակում կմիավորվեն, ինչը թույլ կտա նրանց մեկ հավելվածում պատվերներ ստանալ ինչպես «Yandex.Տաքսիից», այնպես էլ Uber-ից: Երևանում «Yandex.Տաքսի»-ին գործում է 2016-ի հուլիսի 1-ից: Ուղևորության նվազագույն վարձավճարը՝ 200 դրամ է: Այդ գումարով կարելի է 2 կմ անցնել, հետո յուրաքանչյուր կիլոմետրին ավելանում է 100-ական դրամ: Այժմ Երևանում այդ հավելվածով մոտ 1000 մեքենա է աշխատում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |