Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների հետ![]() 8 փետրվարի 2018 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ժակ Մարիլոսյանի և տիկին Դելֆին Օի հետ։ Ժակ Մարիլոսյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է, իսկ Դելֆին Օն հանդիսանում է Իրանի հետ բարեկամության խմբի նախագահ և Թուրքիայի հետ բարեկամության խմբի փոխնախագահ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների զարգացման, Հայաստանում սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման նոր համակարգի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ։ Արմեն Սարգսյանը նաև հանդիպում է ունեցել պատգամավոր Ալեքսանդր Հոլրոյդի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Լինելով Ֆրանսիայի քաղաքացի, Հոլրոյդը բնակվում է Միացյալ Թագավորությունում և այնտեղից ընտրվում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։Նման ձևաչափը թույլ է տալիս ներկայացնել Ֆրանսիայի շահերը մեծ ֆրանսիական համայնքներ ունեցող երկրներում, այդ թվում ՄԹ-ում։ Միևնույն ժամանակ նա ներկայացնում է բրիտանա-ֆրանսիական համայնքի շահերը Ֆրանսիայի Ազգային ժողովում։ Մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո: 4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։ Ընթերցեէք նաև.Արմեն Սարգսյանն ու Բրիտանիայի պետնախարարը քննարկել են ԼՂ կարգավորումը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |