Րաֆֆի Հովհաննիսյանն Արմեն Սարգսյանին երկար տարիների ծառայություն է մաղթել

Րաֆֆի Հովհաննիսյանն Արմեն Սարգսյանին երկար տարիների ծառայություն է մաղթել

PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին հանդիպել է Րաֆֆի Հովհաննսիյանի հետ:

Ըստ «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության, տեղի է ունեցել համապարփակ և անկեղծ մասնավոր քննարկում: Հովհաննիսյանը մաղթել է Սարգսյանին երկար տարիների ծառայություն հայրենիքին և ժողովրդին:

Փետրվարի 13-ին, Արմեն Սարգսյանը կհանդիպի նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության հետ:

Մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։

 Ուշագրավ
---