Սաակաշվիլիին Կիևում ձերբակալել են (վիդեո)

Սաակաշվիլիին Կիևում ձերբակալել են

PanARMENIAN.Net - Ուկրաինայի հատուկ ծառայությունները Կիևի ռեստորաններից մեկում ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին: Նրա ձերբակալության տեսանյութը ֆեյսբուքյան էջում տեղադրել է նրա թիմակից Դավիթ Սակվարելիձեն:

Փետրվարի 5-ին Կիևի դատարանը մերժել էր Սաակաշվիլիի բողոքը իրեն Ուկրաինայում քաղաքական ապաստան չտալու Պետական միգրացիոն ծառայության որոշման դեմ: Ըստ փաստաբանի, այժմ նրան կարող են Վրաստան արտահանձնել, գրում է currenttime.tv-ին:

2017ի հուլիսին Ուկրաինայի նախագահը կասեցրել էր Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիություն շնորհելու գործընթացը: Որպես հիմք նշվել էր այն հանգամանքը, թե նա չէր հայտնել Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործերի մասին և սխալ տեղեկություններ էր հայտնել:

2017-ի սեպտեմբերին Սաակաշվիլին դիմել էր միգրացիոն ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու ակնկալիքով: 2018-ի հունվարի 3-ին Կիևի դատարանը մերժեց Սաակաշվիլիին փախստականի կարգավիճակի հարցում:

Թբիլիսիի քաղաքային դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին: Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների ներում շնորհելու վերաբերյալ գործով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---