Արեյան. «Երկիր ծիրանիի» արարքն անպատասխան թողնելը ճիշտ չի լինի![]() 13 փետրվարի 2018 - 14:40 AMT PanARMENIAN.Net - «Երկիր ծիրանիի» արարքն Երևանի ավագանու նիստում անպատասխան թողնելը ճիշտ չի լինի՝ պետք է տալ կոշտ գնահատական, այս արարքը չպետք է դառնա կրկնվող: Այդ մասին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն՝ անդրադառնալով ավագանու նիստի միջադեպին: Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանիի» անդամները նիստի դահլիճում Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղու ջրերն են լցրել: Նա առաջարկել է մտածել, որ ավագանու նիստերն անցկացվեն կանոնակարգին համապատասխան, հայտնում է Aysor.am-ը: «Նիստերը պետք է երաշխավորած լինեն նման վտանագավոր երևույթներից զերծ լինելու համար, պետք է քննարկել՝ ինչպես կառավարելի ու վերահսկելի դարձնել նիստը, որպեսզի մարդիկ հանգիստ նստեն նիստին», - ասել է նա: Նա ընդգծել է` եթե կա անձ, որը պատասխանատու չէ իր գործողությունների համար, ապա այս տարածքն այն տեղը չէ, որտեղ մարդ չպետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար: Նա շեշտել է` այն, ինչ արվեց, ցինիզմի վերջին աստիճանը գերազանցող արարք էր: Տարոն Մարգարյանն էլ արձագանքել է, որ համաձայն է փոխքաղաքապետի առաջարկի հետ: «Հանձնարարական. շենք մուտք գործելը, ավագանու նիստին մուտք գործելը պետք է ամբողջությամբ վերանայվի: Հասկանանք, թե ովքեր կարող են շենք մուտք գործել ու ինչ կարող են հետները ներս բերել: Մեկ օր ժամանակ՝ քննարկեք, առաջարկներ ներկայացրեք», - ասել է Տարոն Մարգարյանը: Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը հաղորդում կտա ոստիկանություն՝ ավագանու փետրվարի 13-ի նիստում խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանին «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների կողմից վնասվածք հասցնելու դեպքի առնչությամբ: Այդ մասին ասել է «Երկիր ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |