// IP Marketing video - START// IP Marketing video - END

Էրդողան. Քրդերին սատարելու ԱՄՆ որոշումը կազդի Թուրքիայի գործողությունների վրա

Էրդողան. Քրդերին սատարելու ԱՄՆ որոշումը կազդի Թուրքիայի գործողությունների վրա

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի ջոկատներին» սատարելու ԱՄՆ որոշումն ազդելու է Թուրքիայի պատասխան գործողությունների վրա: Այդ մասին նա ասել է խորհրդարանում ելույթի ժամանակ:

«Սիրիայում գործող քուրդ ահաբեկիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ԱՄՆ որոշումը միանշանակ մեծ ազդեցություն կունենա Անկարայի գործողությունների վրա: Կան տեղեկություններ, որ այդ աջակցությունը հասնում է 3 մլրդ դոլարի: Ես դիմում եմ ԱՄՆ քաղաքացիներին, դրանք հարկատուների փողերն են»,-ասել է Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը A Haber հեռուստաալիքի վրա հղումով:

Ըստ Hurriyet-ի, Պենտագոնը լրացուցիչ 300 մլն դոլար է ուզել քրդական ջոկատների ուսուցման և վարժեցման համար, որոնք հսկելու են Սիրիայի սահմանը Թուրքիայի հետ:

Հունվարի 14-ին Inherent Resolve գործողության շտաբի հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գնդապետ Թոմաս Վիլը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կվարժեցնի Սիրիայի սահմանապահ անվտանգության ուժերին, առավելապես քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» խմբավորման անդամներից: Ըստ նրա, այդ կազմակերպության անդամ կդառնա մոտ 30.000 մարտիկ: Դա կտրուկ արձագանք ստացավ Թուրքիայում, իսկ փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարեց, թե ԱՄՆ-ն կրակի հետ է խաղում:

 Ուշագրավ
Ալիևը հավելել է, որ բանակի համար արվում է «այն ամենն, ինչ անհրաժեշտ է»
Ադրբեջանում աշխատունակ 4,6 մլն բնակչության միայն 32%-ը մասնագիտություն ունի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան ժամանել է Սիրիայի Հմեյմիմում գտնվող ռուսական ռազմակայան
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ դեռ մարդիկ կան