// IP Marketing video - START// IP Marketing video - END

Քաղաքապետ. Արամ Մանուկյանի տունը մեր լիազորության շրջանակից դուրս է

Քաղաքապետ. Արամ Մանուկյանի տունը մեր լիազորության շրջանակից դուրս է

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու նիստում որոշում է կայացվել Երևան քաղաքի Արամի ու Նալբանդյան փողոցի հատվածում տեղադրել Արամ Մանուկյանի հուշարձանը: Հարցի վերաբերյալ ելույթով հանդես է եկել ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ հորդորելով վերակառուցեք Արամ Մանուկյանի տունը:

Արձագանքել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նշելով, որ Արամ Մանուկյանի տունը քաղաքապետարանի լիազորությունների մեջ չի մտնում: «Տունը սեփականություն է ու քաղաքապետարանն այդտեղ լիազորություն չունի, եթե մենք նման լիազորություն ունենայինք, համոզված եղեք, որ կվերակառուցեինք», - ասել է Տարոն Մարգարյանը:

«Գնացեք, տեսեք՝ հենց Արամ Մանուկյանի տունն ինչ վիճակում է, մենք մեր մեծերի հուշարձանը չենք պահում, բայց պաթոսով նոր հուշարձան ենք բացում, վերակառուցեք Արամ Մանուկյանի տունը, ասում եք մեր Առաջին հանրապետության վարչապետն է, բայց առաջին հանրապետությունը քանդողների փողոցները թողեցիք, Միկոյանի ու Կասյանի փողոցները շարունակում են մնալ»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Նա հայտարարել է, որ ԵԼՔ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

Երևանի քաղաքապետարանը դեռևս 2017-ին որոշում էր կայացրել՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, Հանրապետության հրապարակի մոտ՝ Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, տեղադրել Առաջին հանրապետության հիմնադիր, Հայ ազգային-ազատագրական պայքարի մասնակից, պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։

Արամ Մանուկյանի արձանի նախագծի՝ համացանցում հայտնված տարբերակը քննադատություների առիթ էր դարձել։ Որոշ քննադատներ պնդում են, որ արձանի համար հարմար տեղ ընտրված չէ, ոմանք էլ վստահ են, որ արձանի տեսքը չի արտացոլում Արամ Մանուկյանի կերպարը։

Ընթերցեք նաև.Մանուկյանի արձանի նախագծերից ՀՅԴ-ն ամենաշատը հավանել է հրապարակված տարբերակը

 Ուշագրավ
Հյուրանոցի կառուցման կոնցեպտի հիմքում բեռնարկղերի (կոնտեյներ) վերամշակումն ու վերօգտագործումն է
«Խստորեն դատապարտում եմ ոտնձգության փաստը և ողջունում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արագ ու համարժեք արձագանքը»,-ասվում է Մելիքյանի գրառման մեջ
Դրանց թվում նաև «Գազպրոմի» լցակայաններն են