// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փոխնախարար. Այս պահին գազի գնի ավելի մրցունակ առաջարկ չունենք, քան ՌԴ-ինն է

Փոխնախարար. Այս պահին գազի գնի ավելի մրցունակ առաջարկ չունենք, քան ՌԴ-ինն է

PanARMENIAN.Net - Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան Ռուսաստանինն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը՝անդրադառնալով ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հայտարարությանը, թե Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին:

Փոխնախարարի խոսքով՝ մինչ օրս Իրանի կողմից չի եղել ավելի էժան գնով գազ վաճառելու առաջարկ, քան ռուսականն է: «Երբ ավելի մրցունակ գին կունենանք, այդ հարցը կքննարկենք, բայց մենք չունենք և այնպես չէ, որ այդ հարցը մեր օրակարգում չէ: Հայաստանն է շահագրգռված ավելի մատչելի գնով գազ ձեռք բերել»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Հայկ Հարությունյանը հայտնել է, որ 2017-ին Հայաստանը Իրանից ներմուծել է 382 մլն 700 հազար խմ գազ, ինչը 2016-ի համեմատ աճել է 2,7 %, իսկ ՌԴ-ից ներմուծվել է 1 մլրդ 996 մլն խմ գազ՝ աճը 2016 թ-ի համեմատ կազմելով 7%:

Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանը Իրանի հետ շարունակում է աշխատել. «Նախատեսում ենք գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակներում ծավալների ավելացում, և ոչ մի սահմանափակում չկա, ընթացիկ բանակցություններ են, որոնք տարվում են մշտապես: Ծավալներն ավելացնելու որևէ խոչընդոտ չեմ տեսնում, և այս տարի էլ ավելացումը լինելու է բավականին տեսանելի»,- ընդգծել է նա:

Այժմ Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման համար երրորդ ցանցն է կառուցվում: Իրանի գազի ազգային ընկերության ղեկավար Համիդրեզա Արաքինն էլ հայտնել էր, որ նոր էլեկտրական ցանցը շահագործման կհանձնվի 2019 թվականին: Էլեկտրացանցի շահագործումով մատակարարվող էլեկտրաէներգիայի չափը կհասնի 1.200 մՎտ-ի:

 Ուշագրավ
Նախնական փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առևտրային կենտրոններ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ
Խոշոր եղջերավոր կենդանիների թիվը7,8%-ով
Ընդհանուր վարկերի ծավալն կազմել է 2,374 տրլն
6 տարում $138 մլն-ի եկամուտ կարող է ապահովվել