// IP Marketing video - START// IP Marketing video - END

Mercedes-ը նոր սերնդի G-Class-ի կատարելագործված մոդելն է ներկայացրել

Mercedes-ը նոր սերնդի G-Class-ի  կատարելագործված մոդելն է ներկայացրել

PanARMENIAN.Net - Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի G-Class արտաճանապարհային մեքենայի կատարելագործված մոդելը: Այս մասին գրում է ռուսաստանյան Motor.ru կայքը:

Մեքենայի շարժիչն ունի 585 ձիաուժ հզորություն: Այն ծախսում է 13,2 լիտր վառելիք 100 կմ անցնելու համար:

Նշվում է, որ մեքենան համալրված է ուժային նոր համակարգով, ինչի շնորհիվ մինչև 100կմ/ժ արագություն է զարգացնում 4,5 վայրկյանում, ինչը նախորդ մոդելից ավելի արագ է 0,9 վայրկյանով: Առավելագույն արագությունը կազմում է 220 կմ/ժ:

Mercedes-AMG G 63-ի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է 2018 թվականի մարտի 19-ին՝ շվեյցարական Ժնևի 87-րդ միջազգային ավտոշոուի ընթացքում:

 Ուշագրավ
Ադրբեջանի գլխավոր դրոշը բազմիցս չի դիմացել քամուն և պատառոտվել է
Առաջին 10-յակում ԱՄՆ ոչ մի քաղաք չկա
Ալիևը հավելել է, որ բանակի համար արվում է «այն ամենն, ինչ անհրաժեշտ է»
Ադրբեջանում աշխատունակ 4,6 մլն բնակչության միայն 32%-ը մասնագիտություն ունի