ՌԴ սահմանապահները հաստատել են՝ Թուրքիայի քաղաքացին ապօրինի է հատել ՀՀ սահմանը![]() 14 փետրվարի 2018 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանն ապօրինաբար հատած Թուրքիայի քաղաքացու են բռնել: Այս մասին, PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան, հայտնել է Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունը: Սահմանային հսկողություն իրականացնողները Կարսի նահանգի Դիգոր շրջանի բնակիչ 1995 թվականին ծնված սահմանախախտին հայտանբերել են Արմավիրի մարզում՝ Ախուրյան գետի ափամերձ տարածքում: «Վերջինս ձուկ բռնելու նպատակով անցել է Հայաստանի տարածք, ինչից ընդամենը մի քանի րոպե անց սահմանապահները բռնել են նրան», -հայտնում է վարչությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ փետրվարի 12-ին հայաստանյան կողմի սահմանապահները հայտնաբերել են մեկ թուրք սահմանախախտի: Նա գետում ձուկ բռնելիս է եղել: Նույն օրը թուրք ժանդարմները հայտնաբերել են չորս թուրք գյուղացու՝ Կարսի նահանգի Դիգոր շրջանում իրենց ձիերին փնտրելիս: Նրանք հայտնվել էին արգելված ռազմական գոտում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |