Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցների վերջնական ցանկը դեռ հայտնի չէ: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Մենք արդեն գիտենք, որ երկու Ֆրանկոֆոն կարևոր երկրների ղեկավարները լինելու են», - ասել է Քոչարյանը, հայտնում է Aysor.am-ը:
Նա տեղեկացրել է, որ Հայաստան այցելելու հրավերը հաստատել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Հայաստանը երկու տարով ստանձնել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը: 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովը կանցկացվի Հայաստանում հոկտեմբերին: