Զիմբաբվեն դյուրացնում է ՀՀ-ի հետ վիզային ռեժիմը

Զիմբաբվեն դյուրացնում է ՀՀ-ի հետ վիզային ռեժիմը

PanARMENIAN.Net - Զիմբաբվեն դյուրացնում է մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը 28 երկրի՝ այդ թվում նաև Հայաստանի քաղաքացիների համար: Bulawayo24 News կայքի փոխանցմամբ, համապատասխան որոշումն ընդունել է երկրի կառավարությունը:

Այսուհետ Հայաստանի քաղաքացիները կարող են Զիմբաբվեի վիզա ստանալ երկիր ժամանելուց անմիջապես հետո:

Ներգաղթի վարչության բաժնի տնօրեն Կլեմենտ Մասանգոն հայտնել է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտել և միտված են ճամփորդությունների դյուրացմանն ու երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:

B կարգի ռեժիմով զբոսաշրջիկները կարող են վիզա ստանալ ժամանումից հետո, իսկ C կարգի համար զբոսաշրջիկները պետք է նախքան ճանապարհորդությունը վիզա ստանան: 28 երկրի ցանկում են նաև Մեքսիկան, Եթովպիան, Պանաման, Ռումինիան և այլն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---