Քարդաշյանը վաճառում է զգեստների մի մասը բարեգործական նպատակով![]() 17 փետրվարի 2018 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ և «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ մտադիր է փոխել իր ոճը՝ հետևելով ամուսնու, հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի, խորհուրդներին: Այն հագուստն ու աքսեսուարները, որոնք չեն համապատասխանում նոր ոճին, աստղը մտադիր է վաճառել eBay-ում բարեգործական նպատակով, Auction Cause գործակալության հետ համատեղ, գրում է Lenta.ru-ն: Ընդհանուր առմամբ նախատեսվում է 200 իր վաճառել, այդ թվում բիկինիներ, ջինսե կիսատաբատներ, մարմնագույն կոմբինեզոնը, բարձրակրունկ սանդալները, Քանյե Ուեսթի շրջագայություններից մարզաշապիկներ և մանկական հագուստ: Օրինակ, Alexander McQueen ապրանքանիշի ամառային կոշիկների մեկնարկային գինը 12 դոլար է, իսկ ջինսե կիսատաբատինը՝ 1 դոլար: Հասույթի 10 տոկոսը Քարդաշյանը կփոխանցի Լոս Անջելեսի Children's Hospital մանկական հիվանդանոցին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |