Թենիսիստ Խաչանովը հաղթել է իր կարիերայում 2-րդ АТР մրցաշարում![]() 26 փետրվարի 2018 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է իր կարիերայում 2-րդ АТР մրցաշարում: Մարսելում ընթացող մրցաշարի եզրափակչում Խաչանովը 3 սեթում հաղթել է մրցումների երրորդ ռակետ, ֆրանսիացի Լյուկ Պուիին 7:5, 3:6, 7:5 հաշվով: Խաղը տևել է 1 ժամ 49 րոպե: Խաչանովը 2 կրկնակի սխալ է թույլ տվել և իրացրել է 10 բրեյք-պոնտից 3-ը, գրում է Championat.com-ը: Մինչ այս մրցաշարը հակառակորդները չէին հանդիպել: 21-ամյա Խաչանովի համար սա երկրորդ հաղթական մրցաշարն է 2016-ի Չենդուի մրցաշարից հետո: Photo. AP/Claude Paris ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |