Samsung-ը ներկայացրել է Galaxy S9 և S9+ սմարթֆոնները (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung ընկերությունը փետրվարի 25-ին Բարսելոնայում կայացած Mobile World Congress-ի ընթացքում ներկայացրել է Galaxy S9 և Galaxy S9+ սմարթֆոնները: Այս մասին հայտնում է The Verge կայքը: Սմարթֆոնների հիմնական առավելությունը ապարատային և ծրագրային ապահովման թարմացումն է պատկերների և տեսագրությունների մշակման համար: 12 պիքսելանոց տեսախցիկը թույլ կտա օգտագործել super slow-motion («դանդաղեցված նկարահանման») էֆեկտը՝ այսինքն վայրկյանում 480 կադր անել: Նոր տեսախցիկը տեխնոլոգիական կատարելագործման շնորհիվ կարող է գերազանցել Galaxy S8-ի տեսախցիկին, որը լավագույններից մեկն է համարվում: Մատնահետքի սենսորը նորագույն սմարթֆոններում տեղակայված է տեսախցիկի ներքևի հատվածում: Սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն մարտի 16-ին: Ավելի վաղ, լրագրող և ինսայդեր Էվան Բլասը բացահայտել է նորագույն Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնների գները: Առաջին գաջեթի գինը 841 եվրո է, երկրորդինը՝ 997 եվրո: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |