27 փետրվարի 2018 - 11:52 AMT
Շուկայում 125 կգ ոչ պիտանի միս է հայտանբերվել

Խորենացու մսի տաղավարների տարածքում 125 կգ կասկածելի թարմությամբ միս է հայտանաբերվել, որը չի ունեցել ուղեկցող փաստաթղթեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Միսը ճանաչվել է ոչ պիտանի սննդում օգտագործելու համար: Դրա վաճառքը կասեցվել է և ուղարկվել Երևանի կենդանաբանական այգի:

ՍԱՊԾ տեսուչները նախատեսում են շրջայցեր կատարել նաև մսի վաճառքի այլ շուկաներում:

Կառավարության սահմանած ժամանակացույցով սպանդանոցային մորթը ողջ հանրապետությունում պարտադիր կդառնա հուլիսի 1-ից, և միս տեղափոխող փոխադրամիջոցների անձնագրավորումն ու համապատասխանեցումը՝ այդ ժամկետին համահունչ: