Արոնյանը 5-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշում![]() 1 մարտի 2018 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի մարտի 1-ին հրապարակած վարկանիշային աղյուսակում կրկին զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Արոնյանի ընթացիկ վարկանիշը, 2794 միավոր է: Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (66-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) և Հրանտ Մելքումյանը (81-րդ, 2664), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2809), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2800): Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 54-րդ տեղում է (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 63-րդ (2403): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |