Հայ իրավաբանները՝ Կալիֆորնիայի Գերագույն դատարանի անդամներ![]() 1 մարտի 2018 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի որոշմամբ Միքայել Ամերյանը Լոս Անջելեսից և Արմենուհի Աշվանյանը Գլենդեյլից դարձել են Կալիֆորնիայի Գերագույն դատարանի անդամներ: Այդ մասին հայտնել է իրավաբանական նորություննեի Courthousenews կայքը: Ըստ կայքի, այդ դատավորների աշխատավարձը 200.000 դոլարից ավելի է: Ջերի Բրաունը դատավորների 28 նշանակում է արել: «43-ամյա Մայքլ Ամերյանը (հանրապետական) և 46-ամյա Արմենուհի Աշվանյանը (դեմոկրատ) ընդգրկվել են նոր նշանակումների ցուցակում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Sputnik Արմենիան: Ամերյանը 2003-ից եղել է Լոս Անջելեսի դատախազության քաղաքային փաստաբանի տեղակալը, իսկ Արմենուհի Աշվանյանը Գլենդեյլի համալսարանի իրավաբանական քոլեջի դոցենտ է, որը 2005-ից եղել է Լոս Անջելեսի դաշնային դատախազի տեղակալ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |