Նորվեգիայի ԱԺ խոսնակը հրաժարական է տվել վերանորոգման մեծ ծախսերի պատճառով![]() 9 մարտի 2018 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի խորհրդարանի նախագահ Ուլեմիկ Տոմեսսենը հրաժարական է տվել, քանի որ վերանորոգման ծախսերը զգալիորեն գերազանցել են նախահաշվարկը: Նոր խոսնակին խորհրդարանում կընտրեն առաջիկա օրերին: Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2014-ին: 2015-ին նախագծի արժեքը կազմել է 1,1 մլրդ նորվեգական կրոն՝ մոտ 140 մլն դոլար: 2018-ին այդ գումարը հասել է 2,3 մլրդ կրոնի՝ մոտ 294 մլն դոլարի: Բյուջետային փողերը վճարվել են 116 տարբեր ընկերության, հայտնում է tjournal.ru-ն NRK հեռուստաալիքի վրա հղումով: Ըստ աուդիտորների, ծախսերն անարդյունավետ են կառավարվել: Խորհրդարանը նաև քննադատում են մեծաթիվ կապալառուների և խորհրդականների ներգրավելու համար՝ մեկ շինարարության գործակալությանը վերակառուցումը վաստահելու փոխարեն: Մարտի 7-ին խորհրդարանի կուսակցությունների մեծ մասը անվստահություն է հայտնել Տոմեսսենին, վերջինս ստիպված է եղել հրաժարական տալ: Նա պարզաբանել է, որ ծախսերն աճել են պլանավորման մեջ սխալների պատճառով: Տոմեսենը գլխավորել էր խորհրդարանը 2013-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |