ԶԼՄ-ներ. Բուֆոնը կավարտի կարիերան խաղաշրջանի վերջում![]() 9 մարտի 2018 - 16:40 AMT PanARMENIAN.Net - «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մտադիր չէ շարունակել կարիերան ընթացիկ խաղաշրջանից հետո: Նա վերջնական որոշում է կայացրել՝ ավարտել կարիերան, գրում է Championat.com-ը Corriere della Sera-ի վրա հղումով: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 40-ամյա ֆուտբոլիստը կարող է ևս մեկ խաղաշրջանի մասնակցել, իսկ ինքը Բուֆոնը հայտարարել էր, որ պատրաստ է վերադառնալ Իտալիայի հավաքական, եթե իրեն հրավիրեն: 2017-ի ավարտին Բուֆոնը հայտարարեց Իտալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին Շվեդիայի հետ անցումային խաղի ավարտից հետո: Ընթացիկ խաղաշրջանում դարպասապահը 13 խաղ է անցկացրել A Սերիայում, որտեղ 9 գոլ է բաց թողել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |