10 մարտի 2018 - 13:53 AMT
Ձմեռային Պարալիմպիադայի բացման ՀՀ դրոշակակիրը Ստասիկ Նազարյանն էր

Մարտի 9-ին Փհենչհանում բացման արարողությունով մեկնարկել են ձմեռային պարալիմպիկ խաղերը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այն ռեկորդային է մասնակիցների թվաքանակի առումով: Վեց մարզաձևում հանդես կգա 48 երկրի 567 մարզիկ:

Բացման շքերթում Հայաստանի դրոշակակիրը դահուկորդ Ստասիկ Նազարյանն էր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Ձմեռային պարալիմպիկ խաղերում առաջին անգամ ներկայացուցիչ կունենան Վրաստանը (2 մասնակից), Հյուսիսային Կորեան (2) և Տաջիկստանը (1):