Մարտի 9-ին Վրաստանի ամբողջ տարածքում մոլեգնած փոթորկային քամու հետևանքով զգալի վնաս է հասցվել ենթակառուցվածքներին ինչպես Վրաստանի գրեթե բոլոր շրջաններում, այնպես էլ մայրաքաղաք Թբիլիսիում:
Մարտի 9-ին Թբիլիսիում ուժգին քամու հետևանքով 16:00-21.00 հատվածում վնասվել է 54 տուն: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, քամու ուժգնությունը Թբիլիսիում մարտի 10-ին կարող է հասնել վայրկյանում 25-60 մետրի, հայտնում է Sputnik Գրուզիան:
Թբիլիսիում նաև տասնյակ ծառեր են վնասվել, ինչպես նաև լուսավորության 7 սյուն, 6 ավտոմեքենա, 6 գովազդային վահանակ և գազի 5 կենտրոնական խողովակ:
Ուժգին քամուց տուժել են նաև շրջանները: Շիդա Քարթլիում և Աջարիայում վնասվել են տների տանիքները, Իմերեթիի Սաջավախո գյուղի մոտ սողանք է ակտիվացել և փլուզվել է մայրուղու մի մասը:
Մարթվիլի քաղաքում հեղեղվել է գետը և ծածկել մոտակա տարածքը: Հեղեղում է գրանցվել նաև Մցխեթա-Մթիանեթի շրջանում, որտեղ Քուր գետն է հեղեղվել և վնասել ափամերձ տներից մեկը:
Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետարանը զգուշացրել էր, որ բնակչությունը զգուշավոր լինի ուժեղ քամու ժամանակ և հեռու մնա ծառերից, շինհրապարակներից և թեթև կոնստրուկցիաներից: