ԱՀԿ. Անհայտ վարակը կարող է միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ![]() 12 մարտի 2018 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները զգուշացրել են, որ նոր գլոբալ համաճարակի (պանդեմիայի) բարձր հավանականություն կա, որի պատճառը կլինի դեռևս անհայտ մի վարակ, որը պայմանականորեն կոչվել է «Իքս հիվանդություն», հայտնում է Lenta.ru-ն Science Alert-ի վրա հղումով: Հետազոտողները կազմել են այն հիվանդությունների ցանկը, որոնք կարող են սպառնալ ամբողջ մարդկությանը: Այդ ցանկում ընդգրկվել են Նիգերիայում տարածված Լասի հեմորագիկ և Էբոլայի վիրուսային տենդերը, որոնք 2014-2015թթ. ավելի քան 11.000 մարդու կյանք են խլել: Բացի այդ, գիտնականները չափազանց վտանգավոր են համարում Մարբուրգի տենդը, Ղրիմ-Կոնգոյի տենդը, մերձավորարևելյան ռեսպիրատորային համախտանիշը, ծանր սուր ռեսպիրատորային համախտանիշն ու Զիկա հիվանդությունը: Բժիշկները ցանկում նաև ընդգրկել են «Իքս հիվանդությունը», քանի որ համարում են, որ պանդեմիայի պատճառ կարող է դառնալ դեռևս չհայտնաբերված մի հիվանդություն, որը նույնքան մահաբեր կլինի, որքան իսպանական գրիպն էր XX դարի սկզբին: Գիտնականները մտադիր են նախապես պայքարի միջոցներ պատրաստել վտանգավոր վարակի դեմ, որպեսզի հնարավորինս արագ արձագանքեն ցանկացած պոտենցիալ սպառնալիքին: Իսպանական գրիպը տարածված էր 1918-1919թթ.: Ըստ գիտնականների, վիրուսով վարակվել է 550 մլն մարդ, մահացել է 50-100 միլիոնը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |