// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ադրբեջանցի մարզիկ. Գրիգորյանի հետ պատերազմ է լինելու, բայց միայն ռինգում

Ադրբեջանցի մարզիկ. Գրիգորյանի հետ պատերազմ է լինելու, բայց միայն ռինգում

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի քիքբոքսեր Ալիմ Նաբիևը, որը վերջերս դարձել է Glory գոտու պարտադիր հավակնորդ, իր ակնկալիքների մասին է խոսել գործող չեմպիոն Հարութ Գրիգորյանի հետ կայանալիք մենամարտից առաջ:

Միջազգային Glory կազմակերպությունը, որը զբաղվում է քիքբոքսերների մենամարտերի կազմակերպմամբ, Չիկագոյում անցկացրել է հայազգի մարտիկ Հարութ Գրիգորյանի և հոլանդացի մարտիկ Մուրթել Գրոնարթի մենամարտը: Գրիգորյանը հաղթել է առաջին իսկ ռաունդում:Հարութ Գրիգորյանն աշխարհի չեմպիոն է դարձել կիսամիջին քաշում՝ նոկաուտի ենթարկելով մրցակցին 1 րոպե 50 վայրկյանում:

«Գիտեմ, որը շատերն ընկալում են այդ մենամարտը որպես Ադրբեջանի և Հայաստանի դիմակայություն, սակայն, ուզում եմ միանգամից ասել, որ «սպորտը քաղաքականությունից դուրս է»: Այո, մեր միջև պատերազմ է լինելու, բայց միայն ռինգում և միայն մեր միջև: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ հարցին և այլևս չանդրադառնալ այս թեմային»,-ասել է ադրբեջանցի մարզիկը, հայտնում է championat.com-ը:

Նա հավելել է, որ մարզվում է Vityaz Fight ակումբում, որտեղ տարբեր ազգությունների տղաներ կան, բայց բոլորը լավ հարաբերություններ ունեն՝ ադրբեջանցիները հայերի, ռուսներն ուկրաինացիների, օսերը վրացիների հետ:

«Մեր թիմն առաջնորդվում է այն սկզբունքով, որ բոլորս սովորական մարզիկներ ենք և յուրաքանչյուրն իր դրոշն է ներկայացնում, իսկ քաղաքական գործիչներն առանց մեզ կպարզեն հարցերը»,-ասել է Նաբիևը:

 Ուշագրավ
Նման որոշում է կայացվել նաև Ադրբեջանի ու Թուրքիայի համար
«Ամեն մարդ պետք է երազանք ունենա, ինչ-որ նպատակ, որին պետք է ձգտի»,-ասել է նա
«Մենք ոգեշնչվել ենք Հենրիխ Մխիթարյանի եզակի բնավորությամբ՝ նա համեստ է ու պոզիտիվ»,-ասել է արտադրողը
Արոնյանը 3-րդ տուրում կխաղա Մագնուս Կարլսենի հետ