// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ադրբեջանը կվերափոխի «Եվրատեսիլի» իր երգը

Ադրբեջանը կվերափոխի «Եվրատեսիլի» իր երգը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը փոփոխություններ կկատարի X My Heart երգում, որով երգչուհի Այսել Մամեդովան կներկայացնի երկիրը «Եվրատեսիլ-2018»-ում: Այդպիսի որոշում կայացվել է հանրության ճնշմամբ, գրում է Sputnik-Ադրբեջանը:

Սոցցանցերի օգտատերերը համարում են, որ երգն Ադրբեջանին հաջողություն չի բերի: Բուքմեքերները ևս Մամեդովայի համար լավ կանխատեսումներ չունեն՝ չեն կարծում, որ նա կհայտնվի լավագույն 10-յակում:

Այդ ամենից հետո բրիտանացի պրոդյուսերը որոշել է վերափոխել կոմպոզիցիան՝ ավելի էլեկտրոնային դարձնելով այն:

X My Heart երգը գրել են հույն կոմպոզիտոր և պրոդյուսեր Դիմիտրիոս Կոնտոպուլոսը և շվեդուհի Սանդրա Բյորմանը: Նախագծի վրա աշխատել է միջազգային թիմ, որի կազմում ներկայացուցիչներ կան Ադրբեջանից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Կիպրոսից, Պորտուգալիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից:

«Եվրատեսիլի» կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին Լիսաբոնում: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին:

 Ուշագրավ