// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մեքենայից աղբ նետելու, գիշերային անդորրը խախտելու տուգանքները կկրկնապատկվեն

Մեքենայից աղբ նետելու, գիշերային անդորրը խախտելու տուգանքները կկրկնապատկվեն

PanARMENIAN.Net - Վարորդները տրանսպորտային միջոցից ծխախոտ և այլ առարկաներ նետելու դեպքում նախկին 50.000 դրամի փոխարեն կտուգանվեն 100.000 դրամով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 15-ի նիստի օրակարգում:

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև կրկնապատկել վարորդների կողմից ժամը 23:00-07:00-ն ձայնային ազդանշանի կիրառման կանոնների խախտումների համար տուգանքները՝ նախկին 50.000-ի փոխարեն սահմանելով 100.000 դրամ:

100.000 դրամ տուգանք է նախատեսվում նաև գիշերային ժամերին լռությունը խախտելու (որը կապված չէ անհետաձգելի անհրաժեշտության հետ) համար: Գործող օրենսդրությամբ առաջին խախտման դեպքում կիրառվում է միայն նախազգուշացում:

Ընթերցեք նաև. Այն ամենը, ինչ արգելվել է կամ շուտով կարգելվի Հայաստանում:

 Ուշագրավ
2019 թվականի հունիսի 1-ին կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497,394
Նպաստների վճարման համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կկազմեն մոտ 6,03 մլրդ դրամ
2019-ի 5 նախընտրելի ուղղությունների թվում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանը