// IP Marketing video - START// IP Marketing video - END

Red Wings ավիաընկերությունը Մոսկվա-Երևան չվերթներ կիրականացնի

Red Wings ավիաընկերությունը Մոսկվա-Երևան չվերթներ կիրականացնի

PanARMENIAN.Net - Ռուսական Red Wings ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Մոսկվա -Երևան- Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Թռիչքները կիրականացվեն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից:

Չվերթների մեկնարկը կտրվի մարտի 18-ին, որոնք մինչև ապրիլի 02-ը կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, իսկ ապրիլի 03-ից չվերթները կիրականացվեն շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ, հայտնում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
2019 թվականի հունիսի 1-ին կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497,394
Նպաստների վճարման համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կկազմեն մոտ 6,03 մլրդ դրամ
2019-ի 5 նախընտրելի ուղղությունների թվում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանը