// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՄԻՊ-ը դեմ է Երևանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելու հեռանկարին

ՄԻՊ-ը դեմ է Երևանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելու հեռանկարին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեմ է Երևանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելուն: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:

Թաթոյանի խոսքով, լրագրողներին պետական համակարգից «օտարացնելու» վտանգավոր միտում է նկատվում:

«Լրագրողը կատարում է հանրային գործառույթ: Դա վտանգավոր եմ համարում, պետք է ամեն ինչ անել նման ընկալում չձևավորվելու համար»,- ասել է Թաթոյանը:

Անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշմանը՝ ՄԻՊ-ն ասել է, որ իրենք ուսումնասիրել են միջազգային փորձը, և երկրների ճնշող մեծամասնությունն իսկապես նիստերն ուղիղ չի հեռարձակում: Նա նկատել է նաև, որ որոշ երկրներում նիստերին նախորոդում կամ հաջորդում են ճեպազրույցներ:

 Ուշագրավ
Նշվում է, որ շենքը «մոնոլիտ տիեզերական քաղաք է հիշեցնում գիտաֆանտաստիկ ժանրից, իսկ իրականում այն եզակի թանկարժեք քարերից էր խորհրդային թագում»
Գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23:50-ից և շարունակվել մոտ 40 րոպե