// IP Marketing video - START// IP Marketing video - END

Իտալական ընկերությունը կուսումնասիրի Սիսիան-Քաջարան ճանապարհը

Իտալական ընկերությունը կուսումնասիրի Սիսիան-Քաջարան ճանապարհը

PanARMENIAN.Net - Իտալական Anas International ընկերությունն ուսումնասիրություններ կիրականացնի` Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը պետություն-մասնավոր հատված ձևաչափով կառուցման և շահագործման նպատակահարմարության գնահատման նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Մարտի 14-ին ստորագրվել է շրջանակային համաձայնագիր, որում ամրագրված են իրականացվելիք ուսումնասիրությունների շրջանակը և ժամանակացույցը:

Նախարար Վահան Մարտիրոսյանը կարևորել է Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի կառուցումը, ընդգծել է ուսումնասիրությունները բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը։

Ջիանի Վիտորիո Արմանին նշել է, որ ընկերությունը «խելացի» տեխնոլոգիաներով ճանապարհների կառուցման առաջատարն է Իտալիայում: Այն իր գործունեությունը չի սահմանափակում Իտալիայով. ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացրել տարբեր երկրներում:

Նա ընդգծել է, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն:

 Ուշագրավ
Հները կշարունակեն մնալ շրջանառության մեջ
Ըստ ընկերության, Կապանի ոսկու հանքը է Polymetal International-ի ամենափոքր հանքն է ամենամեծ ծախսերով
ԱՄՀ-ն նաև 3.5%-ից 4,8%-ի է հասցրել 2019թ. ՀՆԱ աճի կանխատեսումը