Աշխարհի ամենաթանկ քաղաքը Սինգապուրն է![]() 16 մարտի 2018 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Սինգապուրը 5-րդ անգամ անընդմեջ գլխավորում է ապրուստի համար աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը The Economist Group-ի վրա հղումով, որն էլ կազմել է վարկանիշը: Ցանկը կազմելիս որպես հիմք է ընդունվել կյանքի մակարդակը Նյու Յորքում: Առավել թանկ քաղաքների ցանկում Սինգապուրից բացի ընդգրկվել են Փարիզը, Ցյուրիխը, Հոնկոնգը, Օսլոն, Ժնևը, Սեուլը, Կոպենհագենը, Թել Ավիվն ու Սիդնեյը: Ընդամենը ցանկում 133 քաղաք կա: Ամենաէժան քաղաքների թվում են Դամասկոսը, Կարակասը և Ալմաթին: Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը 2017-ին բարելավել են տեղը վարկանիշում 6 կետով և 12-րդ ու 14-րդ տեղերում են՝ ըստ վերլուծաբանների, պատճառը ռուբլու կայունացումն է, գրում է ՏԱՍՍ-ը: Առաջին 10-յակում ԱՄՆ ոչ մի քաղաք չկա՝ Նյու Յորքն ու Լոս Անջելեսը 13-րդ և 14-րդ տեղերում են համապատասխանաբար՝ դա կապում են դոլարի փոխարժեքի անկման հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |