Պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական գործակցության 2018-ի ծրագիրը ստորագրվել է

Պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական գործակցության 2018-ի ծրագիրը ստորագրվել է

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի ռազմական կցորդ, գնդապետ Օլիվյե Մադյոն ստորագրել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ գործակցության 2018 թվականի ծրագիրը: Այս մաիսն հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այն ներառում է մոտ 10 միջոցառում. ռազմական կրթության, վերապատրաստումների, ֆրանսերենի պատրաստության, ինչպես նաև ռազմաբժշկության, կիբերանվտանգության, ինժեներական և այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի իրականացում Հայաստանում և Ֆրանսիայում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ջանքերի գործադրումը խաղաղապահության բնագավառում գործակցության խորացման ուղղությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---