Կիևում հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողություն է կատարվել![]() 17 մարտի 2018 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ տեղի է ունեցել հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողություն: Ըստ Հայ Եկեղեցու ծիսակարգի, շարականների և սաղմոսների երգեցողության ներքո նախ ջրով, ապա գինով լվացվեցին եկեղեցու հիմքերում զետեղվելիք 16 քարերը Քրիստոսի 12 առաքյալների, Պողոս առաքյալի, երկու ավետարանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով, որից հետո Վեհափառ Հայրապետը և առընթերակա եպիսկոպոսները Ս. Մյուռոնով օծեցին եկեղեցու հիմքերի քարերը, աղոթեցին կառուցվելիք տաճարի անսասանության և օրհնաբեր առաքելության համար: Օծումից հետո քարերը տասնվեց խաչքավորների կողմից զետեղվեցին եկեղեցու հիմքերում։ Ամենայն Հայոց կաթողիկոսըայս իրադարձության կապակցությամբ նաև իր պատգամն է հղել ներկաներին։ «Զորավիգ եղեք հայ դպրոցին և Հայոց եկեղեցուն` բանուկ պահելով այդ ճանապարհը, որպեսզի անվրդով և համերաշխ, շեն ու պայծառ լինի համայնքային ձեր կյանքը` դառնալով աղբյուր օրհնության գալիք սերունդների համար: Որպես Ուկրաինայի ազնիվ, գնահատված քաղաքացիներ՝ Ձեր ներդրումը շարունակեք բերել Ուկրաինայի կյանքի բարեշինությանը, որը դժվարին օրեր է ապրում ներկայիս»,-ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքում, հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը: Վեհափառն այցելել է Սրբոց Նահատակաց մատուռ, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցն Ուկրաինայի թեմ երկօրյա է` Դնեպրի Ս. Գրիգոր Լուսավորիչ նորակառույց եկեղեցու օծման առիթով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |