Ազնավուրը Kristián մրցանակ է ստացել Պրահայում կինոյում ունեցած ավանդի համար![]() 17 մարտի 2018 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Պրահայում Febiofest 25-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ֆրանսահայ հայտնի շանսոնյե և դերասան Շառլ Ազնավուրին է հանձնվել Kristián մրցանակը՝ կինոարվեստում ունեցած ավանդի համար, հայտնում է Պրահայի ռադիոն: Մարտի 16-ին 93-ամյա Շառլ Ազնավուրը համերգ է տվել Պրահայի Կոնգրես կենտրոնում՝ կատարելով իր հայտնի երգերը: Համերգը հայտնի երգչի համաշխարհային շրջագայության մաս է կազմում, որի շրջանակում նա համերգներ կտա նաև Ամստերդամում, Մոսկվայում, Օսակայում, Տոկիոյում և Լոնդոնում: Kristián մրցանակի է արժանացել նաև հանրահայտ ֆրանսիացի դերասանուհի Քաթրին Դենյովը, որը, սակայն, առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը: Նրա անունից մրցանակը ստացել է Չեխիայում Ֆրանսիայի դեսպանը: Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |