Նիկոլյա Սարկոզին ձերբակալվել է

Նիկոլյա Սարկոզին ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին ձերբակալվել է 2007-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում կոռուպցիայի հետաքննության շրջանակներում։

Այս մասին է հայտնում Le Monde-ը՝ դատարանում աղբյուրների վրա հղումով։ Մոտակա ժամանակներում նա կհարցաքննվի:

Ֆրանսիացի իրավապահները քննում են լիբիական իշխանությունների կողմից 2007-ի նախագահական ընտրությունների Սարկոզիի քարոզարշավն ապօրինաբար ֆինանսավորելու հարցը։ Լիբիայի առաջնոր Մուամար Քադաֆին երկրի ռմբակոծությունների ժամանակ հայտարարել էր, որ Սարկոզին ընտրվել է իր ֆինանսավորման շնորհիվ։

Քրգործը հարուցվել է 2012 թվականին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---